Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Գազամուղը` ուշադրության կենտրոնում

Գազամուղը` ուշադրության կենտրոնում
03.11.2015 | 00:45

Արտքաղաքական օրակարգով Սերժ Սարգսյանի վերջին այցերը արտերկիր ուշագրավ շեշտադրումներ ունեին: Արտաքին շերտը բոլորին պարզ էր ու հասկանալի: Հիմնական հարցը Վրաստանում պետք է լուծվեր: Նախագահը, մեր տեղեկություններով, Վրաստան էր մեկնել գազամուղի խնդրով: Իրան-Հայաստան-Վրաստանով դեպի Եվրոպա ձգվող գազատարն անհանգստացրել է և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին: Վերջիններիս գիտությամբ էլ Հայաստանի ղեկավարը մեկնել էր վրացի իր պաշտոնակցի հետ հանդիպելու և այդ խնդիրը քննարկելու: Հավելենք, որ մինչ այդ Վրաստան էր այցելել Իլհամ Ալիևը` այս նախաձեռնությունը «փոզմիշ» անելու մտադրությամբ:
Մեր աղբյուրի փաստմամբ, Վրաստանը մտածելու համար առայժմ դադար է վերցրել:
Սերժ Սարգսյանը, փաստորեն, գերտերությունների ցանկությունն է նաև Վրաստանի ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլուն փոխանցել` մինչ նա կկողմնորոշվի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ